blog.taggedwith

2012 թ․-ին CEM System emerald տերմինալը շուկա դուրս եկավ հետևյալ ուղերձով՝ «Հնարավորությունների աշխարհը քո մատնահետքերի վրա»։  Գուցե հիմա այն հնչում է ինչպես կլիշե, բայց այդ ժամանակ իրական նորարարություն էր  արտադրել մի սարքավորում, որն ունի հնարավորություն դուրս գալ միայն մուտքի վերահսկողության սահմաններից և առավել արժեվորել բիզնես գործառույթները։ Արդեն 8 տարի հետո  կարելի է  ուսումնասիրել, թե ինչպես է յուրաքանչյուր հաճախորդ օտագործում Emerald-ը հենց իրեն հարմար անհրաժեշտ հատկություններով։

   Քանի որ, նախորդ նյութում ծանոթացանք թե ինչպես քարտային տերմինալը կարելի է բացի մուտքի վերահսկումից նաև այլ ֆունկցիաներով օգտագործել,, ահա ժամանակն է խոսել այն մասին, թե տարբեր ոլորտներում ինչ նպատակներով է այն օգտագործվում։ 

Օդանավակայաններ

 

   Հանդիսանալով այս ոլորտում պաշտպանության առաջատար՝ CEM-ի ավիացիոն հաճախորդները միշտ առաջինն են եղել նրա նոր մուտքի վերահսկման տեխնոլոգիաներն ձեռք բերելու հարցում։

  Emerald-ի checklist օպերացիոն ռեժիմը հույժ օգտակար է ավիո-կամուրջի հետ առընչվող գործողությունների հիշեցումները կամ հրահանգները կազմակերպելու համար։ Օրինակ տերմնալը կարող է քարտակրից հարցնի հետևյալը <<Արդյո՞ք ավիո-կամուրջում հաճախորդներ չկան>>, <<Արդյոք օդանավը կանգնեցված է>>։ Սա կատարվում է անցանկալի անախորժություններից խուսափելու համար։

 

Երկաթուղիներ

 

   Երկաթուղիների պատշաճ աշխատանքի համար նույնպես ակտիվորեն օգտագործվում է emerald-ի checklist ռեժիմը Այն կիրառվում է հսկվող տարածք/ճանապարհ մուտք գործելուց առաջ կապալառուներին անհրաժեշտ ապահով հագուստը և պարագաները ստուգելու համար։

   Այս ոլորտում օգտագործվում է նաև emerald-ի multi-date check ռեժիմը, որպեսզի երաշխավորվել քարտատիրոջ անցագրերի և վկայագրերի վավերականության հարցում։

 

Հիվանդանոցներ

Մինչ հիվանդանոց մտնելը, քարտատերին հիշեցվում է լվանալ ձեռքերը կամ կարող է հատուկ տեղեկացվել, եթե տվյալ տարածքը կարանտինի մեջ է։

 

Տվյալների Կենտրոններ (Data centers)

 

   Սերվեր սենյակներում աշխատողների ապահովության և առողջության համար Տվյալների կենտրոնները emerald տերմինալն օգտագործում են հաճախ քարտատիրոջից տարածքը մտնելուց առաջ հրդեհաշիջման համակարգերը ժամանակավորապես անջատել պահանջելու համար։ Սա կատարվում է հատուկ նրա համար, որպեսզի աշխատողը ապահով լինի հրդեհի դեպքում։ Սերվեր սենյակները կրկնակի շերտով են պաշտպանվում ունենալով ինչպես քարտային, այնպես էլ բիոմետրիկ ընթերցիչ։ Նման խիստ պաշտպանության համար emerald տերմինալն օգտագործվում է իր բոլոր հնարավոր պաշտպանական գործառույթներով հանդերձ։ 

Որպես հավելում նշենք, վերոնշյալները միայն օրինակներ են և օգտատերը ինքը կարող է որոշել, թե ինչպես նման կերպով օգտագործել տերմինակը, աշխատաքային միջավայրը կազմակերպված և ապահով պահելու համար։   

 

 

 

 

 

 

 

   Իսկ դուք գիտե՞ք, որ emerald մուտքի վերահսկման տերմինալները կարող են օգտագործվել, որպես օգնականներ տարածքի առողջապահական և պաշտպանության կանոնավորման  հարցում։  

    

    Emerald տերմինալը հաճախորդին առաջարկում է խելացի դռան ռեժիմների և մի շարք սմարթ ծրագիրների օգտագործում, անմիջապես դռան մոտ։ Կա երեք տերմինալի ռեժիմ , որոնք ծառայում են ինչպես օգնականներ տարածքի առողջապահական և պաշտպանական հարցերում։ 

 1/ Emerald checklist mode՝ ցուցակի ռեժիմ։

   Տերմինալը կարող է քարտապանին լսելի կերպով հարցնել մի շարք հարցեր, որոնց միայն պատասխանելուց հետո միայն կարելի է մուտք գործել պաշտպանվող տարածքը։ Օրինակ «Արդյո՞ք կրում ես քո ապահովության կոշիկները» կամ «Ստացե՞լ ես արդյոք քո աշխատանքի թույլատրագիրը»։ Հարցերի շարքը, որը պատրաստվում է օգտատերի կողմից, պահվում է AC2000 սերվերում, ապագա զեկուցումների և համապատասխանության ստուգումների համար։

   emerald checklist mode for health & safety

 2/Emerald multi-date check:

  Ճիշտ է AC2000 մուտքի վերահսկողության համակարգերը միշտ տրամադրում են քարտի վավերականության ստուգում, որպես ստանդարտ մոտեցում, սակայն emerald ի multi-date ստուգման ռեժիմը մի քայլ առաջ է գնում՝ ստուգելով ոչ միայն քարտի, նաև այլ տեսակի փաստաթղթերի, ինչպես օրինակ անհրաժեշտ թրեյնինգի վկայականի կամ աշխատանքային թույլատրագրի վավերականությունը։ Այս լրացուցիչ ստուգումները օգտատիրոջ կողմից կարգավորելի են և կարող են օգտագործվել օրինակ առողջապահական անցագրի կամ պաշտպանության թրեյնինգի վկայականի ստուգման նպատակով։  Мulti-date ստուգման տրամադրում է տվյալ փատաթղթի վավերականության մասին ինֆորմացիան, օրինակ՝ կարող է քարտը տրամադրել «մոտալուտ ժամկետի սպառում» ինֆորմացիան։
   Եվ իհարկե multi-date checkի միջոցով տերմինալը կարող է մերժել մուտքը դեպի պաշտպանվող տարածքը, եթե տվյալ փաստաթղթի վավերականությունը սպառված է։

 emerald multi-date check mode

  3/ emerald adverts (գովազդ) :

   Emerald-ը կարող է օգտագործվել առողջապահությանը և ապահովությանը վերաբերող կամ HR տեղեկատվական հաղորդագրություններ ցուցադրելու համար, որպեսզի խրախուսվեն աշխատակիցների անհրաժեշտ վարքագծերը։ Օրինակ «Խնդրում ենք չմոռանալ լվանալ ձեռքերը»:   

   Այս 3 ռեժիմների միջոցով կարելի է հնարավորինս պաշտպանել հաստատությունը և աշխատակիցներին, ինչպես ֆիզիկական այնպես էլ առողջապահական առումով։ 

 

Խորհուրդ հմ 4

Smart մուտք գործելու կառավարում
Ծրագրեր, որոնք ադմինիստրատորներին հնարավորություն են տալիս փոխել քարտապանի տեղային արտոնությունները հենց դռան տերմինալի մոտ, առանձին աշխատատեղում ու ID կետում նույնն անելու փոխարեն։ Այսպիսի ծրագրերը ժամանակի և ծախսերի խնայողության միջոց են։ Հաճախ դրանք առաջին անհրաժեշտություն են ժամանակավոր աշխատակազմի հանկարծակի փոփոխությունների ժամանակ, կամ հաստատությունից դուրս գտնվող աշխատողներին մուտքի հասանելիությամբ ապահովելու համար։ Նման ծրագրով("Local Access") հայտնի է CEM systems-ի emerald տերմինալը։

Խորհուրդ հմ 5
Checklist ռեժիմ

Ներկայումս շատ արդիական և պետքական են դռան մոտ գտնվող տերմինալի կողմից տրամադրվող տարբեր խնդիրներին ուղղված քարտապանի ստուգումները ։ Օրինակ համապատասխան հագուստը, անվտանգության հետ կապված հարցեր և այլն։ Այս checklist-երը կարող են կիրառվել թե՛ մուտքի և թե՛ ելքի ժամանակ։

Խորհուրդ հմ 6
  Խելացի անվտանգությունը տվյալների հավաքագրումը  չպետք է չպետք է միայն ընդգրկի իրադարձությունը, այն տեղի ունենալուց հետո։ Օգտագործելով հաստատության տվյալները եւ վերլուծությունները կարող եք կանխել տարբեր իրադարձությունները նախքան դրանց տեղի ունենալը եւ օպտիմալացնել ընդհանուր շենքի կատարողականությունը: Հաստատության տվյալների կենտրոնացված հավաքագրումը եւ տարբեր շենքային համակարգերի, կայանների ահազանգերը կառավարելու համար ձեռնտու է օգտագործել մեկ միասնական անվտանգության հարթակ: Օրինակ, CEM Systems AC2000 անվտանգության հարթակը կենտրոնացված հրամանատարության եւ վերահսկողության հնարավորություն է տալիս՝ ինտեգրված շենքային համակարգերի անլար / անջատված փականների AC2000 մուտքի հսկման համակարգի միջոցով: Օգտագործելով այդ պլատֆորմի համակարգերը կարելի է զինվել ճշգրիտ տեղեկատվությամբ եւ տվյալներով, որոնք կարող են օգտագործվել ամբողջ շենքի կատարողականությունը օպտիմալացնելու համար:

Խորհուրդ հմ 7
Շարժական Անվտանգություն

Դյուրակիր քարտային ընթերցիչները խելացի անվտանգության լավագույն օրինակն են։ Դրանք շարունակում են լուծել հաճախորդների խնդիրները `առանց պատին կամ դարպասներիին ամրացնելու աշխատանքների։ Նման որոշմամբ զգալի հաջողություն ունեցավ Harland & Wolff- ի Հյուսիսային Իռլանդիայում տեղակայված ինժեներական ընկերությունը, որն օգտագործելով CEM Systems S3040- ի շարժական ձեռքի քարտերի ընթերցիչները , համակարգերի մեկուսացման ժամանակը 49 րոպեից կրճատեց մինչև 9 րոպե։

   Խելացի(smart) բիզնես հաստատության համար իր բիզնես անվտանգությամբ համաշխարհային ճանաչում ունեցող Johnson Controls  ընկերության մասնագետներն ունեն կարևոր 7 խորհուրդներ։ 

Բազմաֆունկցիոնալության մասին արդեն խոսել ենք, եթե նյութին դեռ ծանոթ չեք ապա անցեք հղումով՝ https://www.vantag.am/blog։

Իսկ հիմա խոսենք ոչ պակաս կարևոր խորհուրդների մասին, որոնք մուտքի վերահսկողության ու անվտանգության խնդիրներն ավելի հուսալի, էժան և էֆեկտիվ կդարձնեն։  

Տեղեկատվության հասանելիություն 

Մեր ժամանակներում կարելի է ունենալ այցելուի մասին տեղեկատվություն, աշխատակիցների հաճախելիության ժամանակագրության մասին հասանելիություն առանց կողմնակի համակարգչի հետ կապի։ Ընդամենը պետք է գտնել համապատասխան մուտքի վերահսկման տերմինալները։ Վերջիններս արդեն բավական տարածում ունեն իրենց հեշտ, արագ օգտագործման, ժամանակի խնայողության, գործարարների կողմից արդեն լրիվ տեղեկացված լինելու հնարավորության շնորհիվ։ 
Նման հնարավորությամբ է ապահովված CEM system Еmerald ընթերցիչները(https://www.vantag.am/emerald

  

 

 

Սենյակի ամրագրում

  Եվս մի կարևոր հատկություն դռան կողքին գտնվող տերմինալում, ինչը մեծապես կնպաստի աշխատաժամերի պրոդուկտիվ օգտագործմանը։ Այս հատկության շնորհիվ կարելի է մի քանի շատ պարզ քայլերի միջոցով ինտերֆեյսում ամրագրել սենյակ հանդիպումների համար, տեսնել սենյակի զբաղվածությունը։ 


  Իհարկե, կրկին պետք է նշել, որ ավելի էֆֆեկտիվ, արագ աշխատունակության համար նախընտրելի է անմիջապես օգտագործել այսպիսի հատկությամբ ապահովող ընթերցիչներ։ Դրա շնորհիվ կարելի է
1)Խնայել և աշխատակիցների էներգիան
  Չէ որ գործարարի խնդիրն է աշխատակիցների ուշադրությունը կենտրոնացնել բուն աշխատանքի, այլ ոչ թե կազմակերպչական հարցերի վրա
2)Խելամիտ օգտագործել աշխատանքային տարածքը
   Պետք չէ աշխատավայրը ծանրաբեռնել սարքավորումներով, առանց այդ էլ համակարգիչները, բջջայինները, smart-ժամերը և այլ նման <<առաջին անհրաժեշտության>> տեխնիկաները դա ապահովում են։ 
3)Վերջապես գումար խնայել
   Այո, կարելի է ունենալ առաջնակարգ սարքավորւմներ, ունենալ մեծ աճ բիզնեսում, պրոդուկտիվ աշխատաժամեր, բայց բավարար գումար խնայել։ Խնայողությունը այս դեպքում կապված կլինի նախ էլեկտրէներգիայի հետ․ երկու հզոր տեխնիկա, այն էլ իրար կողք հավասար է մեծ ծախսերի։ Մյուս դեպքում, եթե կարելի է գնել մեկ տեխնիկա, որը կատարում է ձեր կողմից նախընտրած սարքերի բոլոր ֆունկցիաները, ապա ինչու գնել երկուսը։ Մի խոսքով ասած՝ որքան տեխնիկա, այնքան գլխացավանք։ 
Johnson controls-ի մասնագետները խորհուրդ են տալիս emerald կոչվող բազմաֆունկցիոնալ տերմինալները։
(https://www.vantag.am/emerald)

Հաջորդ նյութում էլի նման խորհուրդներից կխոսենք, բաց չթողնեք։