3 խորհուրդ, թե ինչպես Emerald տերմինալը օգտագործել առողջապահության կանոնավորման համար

   Իսկ դուք գիտե՞ք, որ emerald մուտքի վերահսկման տերմինալները կարող են օգտագործվել, որպես օգնականներ տարածքի առողջապահական և պաշտպանության կանոնավորման  հարցում։  

    

    Emerald տերմինալը հաճախորդին առաջարկում է խելացի դռան ռեժիմների և մի շարք սմարթ ծրագիրների օգտագործում, անմիջապես դռան մոտ։ Կա երեք տերմինալի ռեժիմ , որոնք ծառայում են ինչպես օգնականներ տարածքի առողջապահական և պաշտպանական հարցերում։ 

 1/ Emerald checklist mode՝ ցուցակի ռեժիմ։

   Տերմինալը կարող է քարտապանին լսելի կերպով հարցնել մի շարք հարցեր, որոնց միայն պատասխանելուց հետո միայն կարելի է մուտք գործել պաշտպանվող տարածքը։ Օրինակ «Արդյո՞ք կրում ես քո ապահովության կոշիկները» կամ «Ստացե՞լ ես արդյոք քո աշխատանքի թույլատրագիրը»։ Հարցերի շարքը, որը պատրաստվում է օգտատերի կողմից, պահվում է AC2000 սերվերում, ապագա զեկուցումների և համապատասխանության ստուգումների համար։

   emerald checklist mode for health & safety

 2/Emerald multi-date check:

  Ճիշտ է AC2000 մուտքի վերահսկողության համակարգերը միշտ տրամադրում են քարտի վավերականության ստուգում, որպես ստանդարտ մոտեցում, սակայն emerald ի multi-date ստուգման ռեժիմը մի քայլ առաջ է գնում՝ ստուգելով ոչ միայն քարտի, նաև այլ տեսակի փաստաթղթերի, ինչպես օրինակ անհրաժեշտ թրեյնինգի վկայականի կամ աշխատանքային թույլատրագրի վավերականությունը։ Այս լրացուցիչ ստուգումները օգտատիրոջ կողմից կարգավորելի են և կարող են օգտագործվել օրինակ առողջապահական անցագրի կամ պաշտպանության թրեյնինգի վկայականի ստուգման նպատակով։  Мulti-date ստուգման տրամադրում է տվյալ փատաթղթի վավերականության մասին ինֆորմացիան, օրինակ՝ կարող է քարտը տրամադրել «մոտալուտ ժամկետի սպառում» ինֆորմացիան։
   Եվ իհարկե multi-date checkի միջոցով տերմինալը կարող է մերժել մուտքը դեպի պաշտպանվող տարածքը, եթե տվյալ փաստաթղթի վավերականությունը սպառված է։

 emerald multi-date check mode

  3/ emerald adverts (գովազդ) :

   Emerald-ը կարող է օգտագործվել առողջապահությանը և ապահովությանը վերաբերող կամ HR տեղեկատվական հաղորդագրություններ ցուցադրելու համար, որպեսզի խրախուսվեն աշխատակիցների անհրաժեշտ վարքագծերը։ Օրինակ «Խնդրում ենք չմոռանալ լվանալ ձեռքերը»:   

   Այս 3 ռեժիմների միջոցով կարելի է հնարավորինս պաշտպանել հաստատությունը և աշխատակիցներին, ինչպես ֆիզիկական այնպես էլ առողջապահական առումով։ 

 
Թողնել Ձեր մեկնաբանությունը