PB-Exit կառավարման կոճակը կարող է օգտագործվել էլեկտրական fail-safe, fail-secure կողպեքներից անմիջապես ազատման համար, լայնորեն կիրառվում է դռների, դարպասների, ելքի ավտոմատ կառավարման և այլնի համար։ Նրա միջոցով կարելի է ելքի ազդանշան ներմուծել մուտքի վերահսկման համակարգի մեջ։
Այն զսպանակներով բեռնված(spring-loaded), քառակուսի, կանաչ ելքի կոճակ է՝ տեղակայված չժանգոտվող պողպատե թիթեղին։ SPDT կոնտակտները փոխվում են, երբ կոճակը ճնշման է ենթարկվում և վերադառնում են իրենց նախնական վիճակին, երբ կոճակն ազատվում է։
Որոշ տարածքներում, տեղական շենքերի և հրդեհային պաշտպանության կանոնակարգերը կարող են սահմանափակել ելքի կոճակի օգտագործումը, այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում նախօրոք խորհրդակցել կամ համաձայնություն ստանալ այս կոճակը տեղադրելու համար։
Գլխավոր հատկանիշներ
//Ելքի ազդանշանի ուղարկում դեպի մուտքի վերահսկման համակարգը
//Տեղադրվում է մեկ խմբակային տուփի վրա
//Կոնտակտները ընդգրկված են UL(Underwriters Laboratories certification) ցուցակում՝ 10 ամպեր հզորությամբ