Թե ինչպես են օգտագործվում ընթերցիչ տերմինալները տարբեր ոլորտներում

2012 թ․-ին CEM System emerald տերմինալը շուկա դուրս եկավ հետևյալ ուղերձով՝ «Հնարավորությունների աշխարհը քո մատնահետքերի վրա»։  Գուցե հիմա այն հնչում է ինչպես կլիշե, բայց այդ ժամանակ իրական նորարարություն էր  արտադրել մի սարքավորում, որն ունի հնարավորություն դուրս գալ միայն մուտքի վերահսկողության սահմաններից և առավել արժեվորել բիզնես գործառույթները։ Արդեն 8 տարի հետո  կարելի է  ուսումնասիրել, թե ինչպես է յուրաքանչյուր հաճախորդ օտագործում Emerald-ը հենց իրեն հարմար անհրաժեշտ հատկություններով։

   Քանի որ, նախորդ նյութում ծանոթացանք թե ինչպես քարտային տերմինալը կարելի է բացի մուտքի վերահսկումից նաև այլ ֆունկցիաներով օգտագործել,, ահա ժամանակն է խոսել այն մասին, թե տարբեր ոլորտներում ինչ նպատակներով է այն օգտագործվում։ 

Օդանավակայաններ

 

   Հանդիսանալով այս ոլորտում պաշտպանության առաջատար՝ CEM-ի ավիացիոն հաճախորդները միշտ առաջինն են եղել նրա նոր մուտքի վերահսկման տեխնոլոգիաներն ձեռք բերելու հարցում։

  Emerald-ի checklist օպերացիոն ռեժիմը հույժ օգտակար է ավիո-կամուրջի հետ առընչվող գործողությունների հիշեցումները կամ հրահանգները կազմակերպելու համար։ Օրինակ տերմնալը կարող է քարտակրից հարցնի հետևյալը <<Արդյո՞ք ավիո-կամուրջում հաճախորդներ չկան>>, <<Արդյոք օդանավը կանգնեցված է>>։ Սա կատարվում է անցանկալի անախորժություններից խուսափելու համար։

 

Երկաթուղիներ

 

   Երկաթուղիների պատշաճ աշխատանքի համար նույնպես ակտիվորեն օգտագործվում է emerald-ի checklist ռեժիմը Այն կիրառվում է հսկվող տարածք/ճանապարհ մուտք գործելուց առաջ կապալառուներին անհրաժեշտ ապահով հագուստը և պարագաները ստուգելու համար։

   Այս ոլորտում օգտագործվում է նաև emerald-ի multi-date check ռեժիմը, որպեսզի երաշխավորվել քարտատիրոջ անցագրերի և վկայագրերի վավերականության հարցում։

 

Հիվանդանոցներ

Մինչ հիվանդանոց մտնելը, քարտատերին հիշեցվում է լվանալ ձեռքերը կամ կարող է հատուկ տեղեկացվել, եթե տվյալ տարածքը կարանտինի մեջ է։

 

Տվյալների Կենտրոններ (Data centers)

 

   Սերվեր սենյակներում աշխատողների ապահովության և առողջության համար Տվյալների կենտրոնները emerald տերմինալն օգտագործում են հաճախ քարտատիրոջից տարածքը մտնելուց առաջ հրդեհաշիջման համակարգերը ժամանակավորապես անջատել պահանջելու համար։ Սա կատարվում է հատուկ նրա համար, որպեսզի աշխատողը ապահով լինի հրդեհի դեպքում։ Սերվեր սենյակները կրկնակի շերտով են պաշտպանվում ունենալով ինչպես քարտային, այնպես էլ բիոմետրիկ ընթերցիչ։ Նման խիստ պաշտպանության համար emerald տերմինալն օգտագործվում է իր բոլոր հնարավոր պաշտպանական գործառույթներով հանդերձ։ 

Որպես հավելում նշենք, վերոնշյալները միայն օրինակներ են և օգտատերը ինքը կարող է որոշել, թե ինչպես նման կերպով օգտագործել տերմինակը, աշխատաքային միջավայրը կազմակերպված և ապահով պահելու համար։   

 

 

 

 

 

 

 

 
Թողնել Ձեր մեկնաբանությունը