Ընդհանուր դրույթներ և պայմաններ

“Վանթագ” ՍՊԸ  

Գլուխ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ

1. Սույն ընդհանուր դրույթները և պայմանները սահմանում և կարգավորում են Վանթագ ընկերության (այսուհետ նաև՝ Ընկերություն, Մենք, Վանթագ) կայքով (այսուհետ նաև՝ Կայք) Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների հետ կապված իրավահարաբերությունները: Ընկերությունը ծառայություններ է մատուցում Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

2. Մուտք գործելով Կայք, օգտագործելով Կայքի ցանկացած ծառայություն կամ ներբեռնելով ցանկացած բովանդակություն՝ ամբողջությամբ կամ դրա մի մասը Դուք, որպես օգտագործող (այսուհետ նաև՝ Օգտագործող, Դուք, Ձեզ, Ձեր, Հաճախորդ) հաստատում եք, որ ամբողջությամբ կարդացել և հասկացել եք սույն օգտագործման պայմանները, ինչպես նաև Կայքում հրապարակված Ընկերության կողմից Ծառայությունների մատուցման այլ պայմանները, հրապարակային գործակալության (միջնորդավորման) պայմանագրի դրույթները (այսուհետ նաև՝ Պայմաններ կամ Պայմանագիր) և անվերապահորեն ընդունում եք դրանք, անկախ նրանից՝ Դուք Ընկերության կողմից մատուցվող Ծառայությունների հաճախորդ եք, Կայքի գրանցված օգտագործող, թե՝ ուղղակի այցելու:

3. Ընկերությունն իրավունք ունի առանց նախապես ծանուցման, միակողմանի, ցանկացած պահի փոփոխել սույն Պայմանները: Պայմանների փոփոխության դեպքում Ընկերությունը կհրապարակի նորացված Պայմանները ինտերնետային Կայքում՝ նշելով վերջին փոփոխության ամսաթիվը: Օգտագործողի պարտականությունն է ժամանակ առ ժամանակ այցելել Կայք և ստուգել Պայմանների փոփոխությունները: Նոր պայմանները իրավական ուժ կունենան և կտարածվեն, դրանք Կայքում տեղադրելուց հետո ծագած պարտավորությունների վրա:

4. Եթե Դուք համաձայն չեք սույն Պայմաններին, խնդրում ենք դադարեցնել Կայքի օգտագործումը: Կայքում գտնվելը, հաշիվ բացելը, Օգտագործող դառնալը և Ծառայություններից օգտվելը փաստում են Ձեր կողմից սույն Պայմանների անվերապահ ընդունումը:

Գլուխ 2. ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ԳՈՐԾՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

5. Համաձայնվելով Պայմաններին՝ Դուք հաստատում եք, որ Դուք լրիվ գործունակ եք և իրավունք ունեք օգտվել Ծառայություններից: Եթե Դուք լրիվ գործունակ չեք և չեք կարող ինքնուրույն օգտվել Ծառայություններից, դրանցից օգտվելու համար Դուք պետք է ստանաք ձեր ծնողների կամ այլ իրավասու անձանց համաձայնությունը: Եթե Դուք ներկայացնում եք իրավաբանական անձ, ապա Դուք հավաստում եք, որ ունեք բոլոր իրավասությունները տրված իրավաբանական անձի կողմից և իրավաբանական անձի գտնվելու երկրի օրենքներով՝ օգտվելու Ծառայություններից: Համաձայնվելով սույն պայմաններին, Դուք ընդունում եք, որ Մենք չենք կարող ստուգել Ձեր տված տեղեկությունները և տվյալները, այս կետում տրված Ձեր հավաստումների իսկությունը, ուստի սույն կետի յուրաքանչյուր խախտման ամբողջական պատասխանատվությունը ընկնում է Ձեզ վրա:

 

Գլուխ 3. ՎԱՆԹԱԳԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ

6. Վանթագը իր հաճախորդներին մատուցում է ծառայություններ ուղղված Էլեկտրոնային անվտանգության սարքերի ներկրման, վաճառքի (այսուհետ նաև՝ Պատվեր) և դրանք Հաճախորդին մատուցելուն՝ տեղադրում և սպասարկում(այսուհետ նաև՝ Ծառայություններ):

7. Ընկերության կողմից մատուցվող Ծառայություններից ողջ ծավալով օգտվելու համար Դուք պարտավոր եք գրանցվել Կայքում և բացել Օգտագործողի հաշիվ (այսուհետ նաև՝ Օգտագործողի հաշիվ կամ Հաշիվ): Յուրաքանչյուր Օգտագործող կարող է ունենալ մեկ Հաշիվ: Օգտագործողներն իրավունք չունեն օգտագործել այլ Օգտագարծողի հաշիվը: Հաշիվը բացելիս Օգտագործողը պարտավոր է ճշմարիտ ներկայացնել պահանջվող ողջ տեղեկատվությունը: Օգտագործողներն իրենք են պատասխանատու իրենց Հաշվի մուտքի տվյալների պահպանման համար և իրենք են կրում իրենց Հաշվով կատարվող գործառնությունների/գործողությունների համար պատասխանատվություն: Օգտագործողը պարտավոր է անհապաղ տեղեկացնել Ընկերությանը, եթե վստահ է, որ իր Հաշիվ եղել է չթույլատրված մուտք: Նման դեպքում Ընկերությունը իրավունք ունի անմիջապես արգելափակել Հաշիվը՝ մինչև հանգամանքների ամբողջական պարզումը: Ամեն դեպքում Ընկերությունը չի կրում ոչ մի պատասխանատվություն այլ անձանց կողմից Օգտագործողի Հաշվով կատարված գործողությունների համար: Այդ գործողություններով Ընկերությանը կամ երրորդ անձանց պատճառված վնասի համար պատասխանատվություն է կրում Օգտագործողը:

8. Ընկերության կողմից մատուցվող Ծառայությունները ներառում են սակայն չեն սահմանափակվում հետևյալով.

- Էլեկտրոնային անվտանգության համակարգերի ներկրում։

- Պատվերների տեղափոխման կազմակերպում Հաճախորդներին:

- Հաճախորդների կողմից Պատվերների կազմակերպում կայքի միջոցով։

9. Պատվերը կատարելիս Հաճախորդը պարտավոր է վճարել ծառայության դիմաց փոխանցման տարբերակով։

10. Վանթագը իրավունք է վերապահում անհաղթահարելի ուժի պատճառով առաքման ճանապարհի փոփոխման դեպքում  կատարել սակագների վերահաշվարկ:

Գլուխ 4. ՊԱՏՎԵՐՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ

11․ Պատվերները կարող են գրանցվել երկու տարբերակով, կայքից կամ Վանթագի գրասենյակում։

12. Յուրաքանչյուր Պատվեր պետք է հասցեագրված լինի`  ստացողի տվյալները: Հասցեի տվյալները գրվում են Պատվերի կամ ուղեկցող փաստաթղթի վրա:

13. Ստացողի հասցեների տվյալները Պատվերի վրա նշվում են հետևյալ կերպ`

- անունը (ֆիզիկական անձի անունը, հայրանունը և ազգանունը կամ իրավաբանական անձի անվանումը),

- ընկերության անվանումը

- փողոցը, շենքի, տան կամ բնակարանի համարը,

- բնակավայրի անվանումը (քաղաքի, մարզի, գյուղի և այլն), 

- հեռախոսի կամ բջջային հեռախոսի համարը (առկայության դեպքում). երկրի անվանումը (միջազգային Պատվերների համար):

14. Եթե Պատվերի վրա բացակայում է փոխադրման տեսակի ընտրության նույնականացման տվյալներից որևէ մեկը կամ անուն ազգանունը, որը հնարավոորություն կտա Ընկերությանը որոշել Ձեր ընտրած փոխադրման տեսակը, ապա Ընկերությունը կփորձի կապ հաստատել Ձեզ հետ Ձեր տրամադրած հեռախոսահամարով։

 

Գլուխ 5. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

15. Ծառայությունների մատուցման համար վճարը ծառայություն ստացողից գանձվում է Պատվերների ընդունման ժամանակ գործող սակագներով:

16. Հաճախորդը հասկանում և ընդունում է, որ Վանթագը ներկրում է ապրանքներ տարբեր երկրներից, որոնք ունեն տարբեր դրամական միավորներ, ուստի որոշ դեպքերում Պատվերի առաքման արժեքը, կամ այլ գնանշումներ կարող են կատարվել ԱՄՆ դոլարով կամ այլ արժույթով, սակայն կանխիկ վճարման դեպքում վճարումը ենթակա է կատարման ստացման երկրի օրենսդրության համապատասխան այդ երկրի արժույթով Վանթագի կողմից սահմանված փոխարժեքին համապատասխան:

17. Ծառայությունների համար վճարումը կատարվում է փոխանցման տարբերակով

 Գլուխ 6. ՊԱՏՎԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԿԱՐԳԸ 

18.  Պատվերը տեղ է հասցվում ուղեկցող փաստաթղթի վրա նշված հասցեով և հանձնվում է Պատվերը ստացողին կամ նրա կողմից լիազորված անձին: Պատվերը հանձնվում է ստացողին Վանթագ աշխատակցի կամ Ընկերության հետ համագործակցող այլ սուբյեկտի կողմից առաքման միջոցով, ապա Պատվերը ստացող անձը հաստատում է ստացումը և ուղեկցող փաստաթղթի վրա նշում`

·         անունը և ազգանունը,

․         ընկերության անվանումը,

·         ստորագրությունը,

·         Պատվերի հանձնման օրը և ժամը:

 19. Իրավաբանական անձանց հասցեագրված Պատվերների հանձնման կարգը կարող է որոշվել իրավաբանական անձանց և Ընկերության միջև կնքված համապատասխան պայմանագրի համաձայն:

20. Պատվերները ստացողին (օրինական ներկայացուցչին) հանձնելու անհնարինության դեպքում դրանք 30 օր պահպանվում են Ընկերությունում կամ վերջինիս գործընկերոջ մոտ: Ուղարկողը կամ ստացողը գրավոր դիմումով կարող է երկարաձգել Պատվերի պահպանման ժամկետները՝ մինչև երեք ամիս: Դիմում գրող կողմը վճարում է Պատվերի պահպանման համար:

21. Այն դեպքում, եթե Պատվերը չի ընդունվում պատվիրատույի կողմից 30 օրվա ընթացքում և բացակայում է համապատասխան դիմումը պահպանման ժամկետը երկարացնելու համար, Ընկերությունը իրավունք ունի օտարել Պատվերը, իրեն հարմար գնով, ստացված գումարից պահել իր կողմից կատարված բոլոր ծախսերը, իսկ մնացած գումարը վերադարձնել Հաճախորդին կամ հանձնել նոտարի կամ փաստաբանի դեպոզիտ: Պատվերի Օտարման դեպքում, եթե ամբողջությամբ չի մարվում Ընկերության նկատմամբ Հաճախորդի պարտավորությունը, ապա Հաճախորդը պարտավոր է հատուցել պարտավորության մնացորդը։

Գլուխ 7. ԵՐՐՈՐԴ ԱՆՁԱՆՑ ԿԱՅՔԵՐԸ ԵՎ ԳՈՎԱԶԴՆԵՐԸ

22. Ընկերության Կայքը կարող է պարունակել այլ Կայքերի հղումներ կամ հիպերլինկեր (այսուհետ նաև՝ Այլ Կայքեր), հոդվածներ, լուսանկարներ, նկարներ, գրաֆիկ նկարներ, ձայնային և տեսանյութեր, տեղեկություններ, ծրագրեր և այլն, որոնք տեղադրված են կամ պատկանում են երրորդ անձանց (այսուհետ նաև՝ Երրորդ անձանց նյութեր): Ընկերությունը չի ներկայացնում այդ Երրորդ անձանց, չի ստուգել դրանց կողմից տեղադրվող նյութերի ամբողջականությունը, ճշմարտացիությունը, հավաստիությունը և պատասխանատվություն չի կրում Երրորդ անձանց նյութերի և Այլ Կայքերի համար:

23. Ընկերությունը պատասխանատվություն չի կրում մեր Կայքի միջոցով երրորդ անձանց կողմից առաջարկվող և մատուցվող ծառայությունների, ապրանքների և աշխատանքների համար:

Գլուխ 8. ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ

24. Դուք կարող եք այցելել Կայք առանց գրանցվելու, սակայն Կայքի և Ընկերության ամբողջական ծառայություններից օգտվելու համար Դուք պարտավոր եք գրանցվել Կայքում: Անձնական տեղեկությունները հավաքագրվում են (ստացվում են) միայն այն ժամանակ, երբ Դուք դրանք տրամադրում եք: Գրանցվելիս Դուք պետք է տրամադրեք Ձեր անունը, հասցեն, էլ. փոստի հասցեն և կոնտակտային տվյալները: Երբ Դուք օգտվում եք Կայքից, Մենք կարող ենք ստանալ տեղեկություններ նաև այլ եղանակներով: Մեր սերվերները Ձեր մասին ստանում և հավաքում են այնպիսի տեղեկություններ, ինչպիսիք են Ձեր IP հասցեն, բրաուզերի անվանումը, համակարգչի տեսակը, տեխնիկական տվյալներ օգտատերերի վերաբերյալ և Կայքի հետ կապ հաստատելու միջոցները, ինչպիսիք են օպերացիոն համակարգի տեսակը, ինտերնետային ծառայություն տրամադրող կազմակերպության անունը և այլ համանման տեղեկություններ: Այս տեղեկությունները օգնում են մեզ տեղյակ լինել և հասկանալ Օգտագործողների վարքագիծն ու միտումները: Մենք նաև ստանում ենք տեղեկություններ Կայքում Ձեր գործունեության վերաբերյալ: Այդ տեղեկությունները թույլ են տալիս առաջարկել Ձեզ ավելի հարմարեցված և Ձեր կողմից ավելի գերադասելի Ծառայություններ: Ձեր գրանցման պահին մենք ստանում ենք Ձեր տրամադրած տեղեկությունը, օրինակ Ձեր էլ. հասցեն, գաղտնաբառը և այլն: Ընկերությունը կարող է նաև ստանալ լրացուցիչ տեղեկություն Ձեր մասին այլ հաճախորդների բողոքների կամ մեր սպասարկման կենտրոնի միջոցով կամ տեղեկատվության այլ աղբյուրներից:

25. Ընկերությունը ձեռնարկում է պատշաճ էլեկտրոնային, ֆիզիկական և այլ անվտանգության միջոցներ անօրինական մուտքից, փոփոխումից կամ հրապարակումից Ձեր անձնական տեղեկությունների անվտանգությունն ապահովելու համար: Ձեր տրամադրած բոլոր տվյալները պահվում են ապահով սերվերների տվյալների բազայում: Մենք գաղտնաբառերով պաշտպանում ենք Ձեր տրամադրած անձնական տեղեկություններ պարունակող Ընկերության ցանկացած էջ: Ընկերությունը երբեք չի խնդրի նշել Ձեր գաղտանաբառը հեռախոսազանգի կամ էլ. հասցեի միջոցով: Ձեր անձնական տվյալները չենք տրամադրի երրորդ անձանց, առանց Ձեր համաձայնության, բացառությամբ Օրենսդրությամբ նախատեսված դեպքերի (իրավապահ և պետական մարմինների իրենց իրավասության սահմաններում կատարված հարցումներ, դատական հարցումներ և այլն): Մեր կողմից Ձեր տվյալները կարող են հասանելի դարձվել միայն մեզ հետ փոխկապակցված անձանց, այն դեպքերում, երբ այդ տվյալները անհրաժեշտ են Ձեզ մատուցվող ծառայությունները իրականացնելու և դրանց որակը բարելավելու համար: Մենք համագործակցում ենք այլ կազմակերպությունների և/կամ անհատների հետ Ձեր Ծառայությունները պատշաճ մատուցելու նպատակով, ինչպես օրինակ. պատվերների ընդունում, տվյալների բազայի վերլուծություն, մարքեթինգային աջակցության մատուցում, բանկային քարտերով վճարումների իրականացման կատարում և քլիրինգ, հաճախորդների սպասարկում: Վերոնշյալ անձինք ստանում են անհրաժեշտ տվյալներին հասանելիություն իրենց կողմից նշված գործառնությունների իրականացման նպատակով և իրավունք չունեն օգտագործել նույն տեղեկատվությունը այլ նպատակներով:

26. Մենք կարող ենք օգտագործել Ձեր տրամադրած տեղեկությունը`

- Ծառայությունների, ապրանքների և նախազգուշացումների վերաբերյալ Ձեր հարցումները բավարարելու համար,

- Ձեզ հետաքրքրող Ծառայություններ և ապրանքներ առաջարկելու համար,

- Կայքի օգտագործման հարցում Ձեզ աջակցելու համար,

- Ձեր հաշիվը կարգավորելու և մեր Ծառայություններն ըստ Ձեր նախընտրությունների փոփոխելու համար,

- Կայքի օգտագործումը վերլուծելու, Կայքը և Ծառայությունները բարելավելու համար,

- Կայքի սխալ օգտագործումը կանխելու և պաշտպանելու համար,

- Օրենքով նախատեսված այլ դեպքերում:


Գլուխ 9. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԴԱԴԱՐՈՒՄ ԿԱՄ ԼՈՒԾՈՒՄ

27.  Դուք իրավունք ունեք ցանկացած պահի լուծել Ընկերության հետ կնքված Պայմանագիրը՝ մինչև լուծումը կատարելով Ընկերության հանդեպ ունեցած Ձեր բոլոր վճարային պարտականությունները: Ձեր կողմից ժամկետանց պարտավորության առկայության դեպքում Պայմանագիրը լուծված համարվել չի կարող:

28. Պայմանագրի լուծման և Վանթագի էջում գործող հաշիվը փակելու նպատակով Հաճախորդը պետք է info@vantag.am էլեկտրոնային հասցեով կամ Ընկերության գրասենյակում ներկայացնի դիմում Պայմանագրի լուծման և հաշվի փակման մասին՝ նշելով հաշվի գրանցման ժամանակ տրամադրած էլեկտրոնային հասցեն։

29. Ընկերությունը իրավունք ունի միակողմանիորեն լուծել Պայմանագիրը, եթե Հաճախորդը իր գործողություններով իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ է տարածում Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ, իր գործողություններով փորձում է այլ սուբյեկտների մոտ Ընկերության նկատմամբ ձևավորել բացասական կարծիք կամ այլ դեպքերում, երբ Ընկերությունը կգտնի, որ Հաճախորդի գործողությունները վնասում են կամ կարող են վնասել Ընկերության գործարար համբավը:

 

Թարմացված է՝ 02.10.17: