Եվս 2 կարևոր խորհուրդ անվտանգ բիզնեսի համար

   Խելացի(smart) բիզնես հաստատության համար իր բիզնես անվտանգությամբ համաշխարհային ճանաչում ունեցող Johnson Controls  ընկերության մասնագետներն ունեն կարևոր 7 խորհուրդներ։ 

Բազմաֆունկցիոնալության մասին արդեն խոսել ենք, եթե նյութին դեռ ծանոթ չեք ապա անցեք հղումով՝ https://www.vantag.am/blog։

Իսկ հիմա խոսենք ոչ պակաս կարևոր խորհուրդների մասին, որոնք մուտքի վերահսկողության ու անվտանգության խնդիրներն ավելի հուսալի, էժան և էֆեկտիվ կդարձնեն։  

Տեղեկատվության հասանելիություն 

Մեր ժամանակներում կարելի է ունենալ այցելուի մասին տեղեկատվություն, աշխատակիցների հաճախելիության ժամանակագրության մասին հասանելիություն առանց կողմնակի համակարգչի հետ կապի։ Ընդամենը պետք է գտնել համապատասխան մուտքի վերահսկման տերմինալները։ Վերջիններս արդեն բավական տարածում ունեն իրենց հեշտ, արագ օգտագործման, ժամանակի խնայողության, գործարարների կողմից արդեն լրիվ տեղեկացված լինելու հնարավորության շնորհիվ։ 
Նման հնարավորությամբ է ապահովված CEM system Еmerald ընթերցիչները(https://www.vantag.am/emerald

  

 

 

Սենյակի ամրագրում

  Եվս մի կարևոր հատկություն դռան կողքին գտնվող տերմինալում, ինչը մեծապես կնպաստի աշխատաժամերի պրոդուկտիվ օգտագործմանը։ Այս հատկության շնորհիվ կարելի է մի քանի շատ պարզ քայլերի միջոցով ինտերֆեյսում ամրագրել սենյակ հանդիպումների համար, տեսնել սենյակի զբաղվածությունը։ 


  Իհարկե, կրկին պետք է նշել, որ ավելի էֆֆեկտիվ, արագ աշխատունակության համար նախընտրելի է անմիջապես օգտագործել այսպիսի հատկությամբ ապահովող ընթերցիչներ։ Դրա շնորհիվ կարելի է
1)Խնայել և աշխատակիցների էներգիան
  Չէ որ գործարարի խնդիրն է աշխատակիցների ուշադրությունը կենտրոնացնել բուն աշխատանքի, այլ ոչ թե կազմակերպչական հարցերի վրա
2)Խելամիտ օգտագործել աշխատանքային տարածքը
   Պետք չէ աշխատավայրը ծանրաբեռնել սարքավորումներով, առանց այդ էլ համակարգիչները, բջջայինները, smart-ժամերը և այլ նման <<առաջին անհրաժեշտության>> տեխնիկաները դա ապահովում են։ 
3)Վերջապես գումար խնայել
   Այո, կարելի է ունենալ առաջնակարգ սարքավորւմներ, ունենալ մեծ աճ բիզնեսում, պրոդուկտիվ աշխատաժամեր, բայց բավարար գումար խնայել։ Խնայողությունը այս դեպքում կապված կլինի նախ էլեկտրէներգիայի հետ․ երկու հզոր տեխնիկա, այն էլ իրար կողք հավասար է մեծ ծախսերի։ Մյուս դեպքում, եթե կարելի է գնել մեկ տեխնիկա, որը կատարում է ձեր կողմից նախընտրած սարքերի բոլոր ֆունկցիաները, ապա ինչու գնել երկուսը։ Մի խոսքով ասած՝ որքան տեխնիկա, այնքան գլխացավանք։ 
Johnson controls-ի մասնագետները խորհուրդ են տալիս emerald կոչվող բազմաֆունկցիոնալ տերմինալները։
(https://www.vantag.am/emerald)

Հաջորդ նյութում էլի նման խորհուրդներից կխոսենք, բաց չթողնեք։  

 

 

 

 

 
Թողնել Ձեր մեկնաբանությունը