blog.taggedwith

                            Sensormatic loss prevention

 Johnson Control-ը՝ smart և ապահով հաստատությունների հարցով առաջար ընկերությունը երեկ հրապարակեց Sensormatic Solution-ի անցկացված 2020 Back-to-School և 3-րդ COVID-19 Consumer Sentiment ուսումասիրությունը, որը ներառել է 2100 հաճախորդների կարծիքները։

   Գլխավոր բացահայտումը հաճախորդների կողմից <<Գնել օնլայն, ստանալ վաճառակետում>>(BOPIS) տարբերակի կիրառման աճն է, այն բնականաբար կապված է պանդեմիայի հետ։  Հուլիս ամսվա իրավիճակով սպառողների 36%-ը դիմել է այս տարբերակին, մինչդեռ Ապրիլին այդ թիվը կազմում էր 32%:

                                                         

   2020 Back-to-School ուսումնասիրությունները նույնպես նման տենդենց է ներկայացնում․ ներքևում BOPIS(buy online, Pick-up in store) տարբերակով գնումների տոկոսային աճն է ըստ ապրանքատեսակի կատեգորիաների․

Դպրոցական արագաներ- 15%
Կոշիկներ-11%
Հագուստ-20%
Էլեկտրոնիկա- 14%

                                

Ուսումնասիրությունները պարզեցին նաև, որ կախված ներկա տնտեսական պայմանների և շարունակվող պանդեմիայի հետ back-to-school ծախսերը ավելի ցածր են համեմատած անցած տարիներին։ Սպառողների 70%-ը նշել է 2020-ին ավելի քիչ է գումար տրամադրելու դպրոցական գնումներին, մինչդեռ 2019-ին այդ սպառողների թիվը կազմում էր միայն 37%-ը։ 

   Համաձայն COVID-19 ուսունասիրություններին 44% հարցվածները նշել են, որ դժվար թե գնում կատարեն այն վաճառակետում, որտեղ ֆիզիկական սահմանափակումներ և ոչ կոնտակտային ստուգումներ առկա չեն։ Այս մասին նշողների թիվը Հունիսի դրությամբ կազմել է 29%:
                                        

   Հետաքրքրական է, որ հաճախորդների 40%-ը առաջնային է համարում սրահի մաքրությունը, իսկ առաջատար  գինը(23%) և ապրանքի հասանելիությունը(23%) ամենակարևորը համարողների թիվը շատ ավելի ցածր է։  

Բյորն Պետերսոնը՝ Սենսորմատիկ ընկերության ղեկավարը դիմում է վաճառողներին․

<< Հիմա ժամանակն է պարտադրել թեստային գործողությունների կատարումները, վստահ լինելու համար, որ պատրաստ ենք այս տարվա արձակուրդային գնումներին, քանզի սպասվում է BOPIS-ի զգալի պահանջարկ։ Այդ իսկ պատճառով իրական-ժամանակով գույքի հսկողության և ճիշտ քանակությամբ աշխատակիցների շնորհիվ պետք է ստեղծել անխափան և դրական առևտրային միջավայր։ Վերջինս էլ կապահովի հաջողության միանշանակ աճ վաճառասրահի համար>>։