Եթե ցանկանում եք ձեր բիզնես հաստատությունը դարձնել խելացի(Smart), անվտանգության և մուտքի վերահսկողության խնդիրը ավելի էֆեկտիվ, էժան, հուսալի կերպով լուծելով և շատ ու շատ գործողությունների որակը բարձրացնելով, խորհուրդ ենք տալիս նկատի առնել եվրոպացի մասնագետների կողմից առաջարկվող բիզնեսի անվտանգության 7 կարևոր խորհուրդներ։
Եկեք նախ խոսենք առաջինի մասին․
Բազմաֆունկցիոնալություն
Փնտրեք այնպիսի համակարգ, որն իր մեջ կմիավորի տարբեր, մի քանի սարքերի գործառույթները։ Անվտանգության համակարգերի մասնագետ Ֆիլիպ Վերներն պնդում,<<Սա գումարի և գործողություններ կատարելու ժամանակի խնայման կատարյալ տարբերակ է>>։ Ինքներդ պատկերացրեք, մի քանի սարք, իրարից որոշաի հեռավորության վրա, որոնցից յուրաքանչյուրն ունի իր խնդիրները և իր օգտագործման տարբեր ձևերը և այդ գլխացավանքից ազատվելու համար միայն մի սարք։
Այս տեսանկյունից հրաշալի տարբերակ կարող են լինել ընթերցիչի և վերահսկիչի ֆունկցիաները միավորող քարտի ընթերցիչները։
Կան նաև այնպիսի տերմինալներ, որոնք բացի այդ երկու գործառույթներից, իրենց մեջ կրում են տվյալների բազա, որն ապահովում է 24/7 մուտքի վերահսկողություն և կանխարգելում է արտադրողականության խտացումներն ու ժամանակատար հերթերը։
Բազմաֆունկցիոնալության գաղափարը մի նոր մակարդակի վրա են բարձրացնում դոմոֆոնների ֆունկցիան պարունակող մուտքի վերահսկման տերմինալները։ Հրաշալի օրինակ է CEM System-ի emerald intelligent մուտքի հասանելիության տերմինալները, որոնք առաջարկում են քարտի ընթերցիչի, վերահսկիչի , ամբողջապես ինտեգրված, երկու ուղղություններով հաղորդակցվելու հնարավորությամբ IP ձայնային դոմոֆոնների գործառույթները , և էլի տարբեր հեռակառավարվող ծրագրային ապահովություններ մեկ սարքի մեջ (https://www.cemsys.com/products/card-readers/intelligent-readers/emerald/)։
Նման սարքավորումները բացի ապահովությունից կարող են խթանել նաև բիզնեսի արտադրողունակությանը։
Կարող եք բազմաֆունկցոնալ անվտանգության վերահսկողության տարբեր համակարգերին ավելի մանրամասն ծանոթանալ հետևյալ հղումներում՝